Հայտնիները պատմում են, թե ինչպես են հաղթահարել քաղցկեղը

«Կռվի ճիշտ կանոններ. ինչպե՞ս հաղթահարել քաղցկեղը» գիրքը, որի հեղինակը լրագրող Կատերինա Գորդեևան է, հայտնի մարդկանց պատմությունների ժողովածու է, որտեղ նրանք կիսվում են իրենց կյանքի փորձով, խորհուրդներով ու պատմում՝ ինչպես են հաղթահարել քաղցկեղը: Forbes Woman-ի հետ հարցազրույցում հեղինակը խոսել է գրքի մասին:

Գրքի հերոսներից մեկը Լայմա Վայկուլեն է, ով պատմում է, որ քաղցկեղի մասին իմացավ այն ժամանակ, երբ իր կյանքում ամեն բան հիասքանչ էր:
«Ես պատրաստվում էի Ամերիկայում կայանալիք իմ համերգային շրջագայությանը, նոր ալբոմի ձայնագրմանը: Ինձ թվում էր, որ իրականանում են բոլոր երազանքներս, սակայն քաղցկեղը փակեց այդ երազանքների դուռը: Քաղցկեղն իմ կյանքում թողեց միայն ամենակարևոր մարդկանց, միայն ամենակարևոր գաղափարները, և ես շնորհակալ եմ նրան դրա համար: Մի կարծեք, որ քաղցկեղը դատավճիռ է,այն պարզապես ստորակետ է Ձեր կայնքում»,-ասում է Վայկուլեն:

Սթիվ Ջոբսն իր ախտորոշման մասին իմացել է քաղցկեղի զարգացման բավականին վաղ շրջանում, սակայն սխալ բուժման հետևանքով նրան հնարավոր չեղավ փրկել:
Երբ Ջոբսն արդեն գիտեր, որ մահն անխուսափելի է, սոցիալական կայքերի իր էջերում նա դիմել է երկրպագուներին ասելով. «Ձեր բոլորի ժամանակը սահմանափակ է: Մի թողեք, որպեսզի շրջապատող մարդկանց կարծիքների աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը, մի կորցրեք անդադար զարգանալու ձեր ցանկությունը, սակայն իմացեք, որ մի օր պետք է կանգ առնել ու վայելել»: