Քրիստինա Ագիլերայի առանձնատան դիզայնը հիասթափեցրել է երկրպագուներին

Հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերայի տունը «Մուլեն  Ռուժ» ֆիլմն է հիշեցնում։ Այն ամբողջովին կարմիր և ոսկեգույն երանգների մեջ է։
Վառ գույներով աքսեսուրաները ոչ թե բնակելի տան սենյակներ, այլ ֆիլմի տաղավարներ են հիշեցնում։ Բայց Քրիստինային այն դուր է գալիս:
Լրագրողների հետ զրույցում նա խոստովանել է, որ տան վերանորոգման համար նա ծախսել է միլիոնավոր դոլարներ:

«Մինչև հայտնի դառնալը չեմ ապրել ապահոված կյանքով և դեռ մանկուց երազել եմ նման տուն ունենալու մասին: Հիմա իմ տան մեջ ինձ երջանիկ եմ զգում, որովհետև հասկանում եմ, որ երազանքս կատարվել է»,- անկեղծացել է Ագիլերան:
Ամեն դեպքում երկրպագուների մեծ մասը քննադատել է այն դիզայներներին, ովքեր զբաղվել են երգչուհու առանձնատան դիզայնով: