Դաունի համախտանիշ ունեցող 4-ամյա աղջնակը մոդել է դարձել և նկարահանվում է հագուստի գովազդներում (լուսանկարներ) - showbiz.am

Դաունի համախտանիշ ունեցող 4-ամյա աղջնակը մոդել է դարձել և նկարահանվում է հագուստի գովազդներում (լուսանկարներ)

By

Բրիտանական Չեշամ քաղաքի 4-ամյա բնակչուհի Կառա Բրաունը, որը լույս աշխարհ է եկել Դաունի համախտանիշով, արդեն մոդել է դարձել և նկարահանվում է գովազդներում:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ծնողներն, իմանալով իրենց երեխայի ախտորոշման մասին, սկզբից ևեթ չեն հուսահատվել և ծնվելու առաջին օրվանից համապատասխան աշխատանք են տարել նրա հետ: Արդյունքում` աղջնակը հեշտությամբ հաղորդակցվում է և նկարահանվում տարբեր ապրանքանիշերի մանկական հագուստի գովազդներում:

«Կառան օգնում է մարդկանց առավել ընդարձակ աշխարհայացք ձևավորել և կոտրում է Դաունի համախտանիշի մասին բացասական կարծրատիպերը, դա ֆանտաստիկ է: Նա շատ լավ է գլուխ հանում, և ես հպարտ եմ նրանով»,- ասել է Կառայի մայրը:

Մոր խոսքով՝ Կառան մեծ հայտնիություն է ձեռք բերել իր բնակավայրում: Աղջիկն ինքը շատ է սիրում նկարահանումների ընթացքը և հաճույքով նայում է ստացված լուսանկարները:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Նյուշան կտրուկ ոճափոխություն է կատարել․ երգրպագուները դրական են գնահատել այդ համարձակ փոփոխությունը

Նյուշան կտրուկ ոճափոխության է դիմել։ Սիրված երգչուհին միշտ ուշադրության կենտրոնում է ոչ միայն իր երգերով ու տեսահոլովակներով, այլև տարբերվող...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Բելլա Հադիդն Ինստագրամին քննադատել է հոր պաղեստինյան արմատների մասին իր գրառումը հեռացնելու համար (լուսնակարներ)

Հայտնի սուպերմոդել Բելլա Հադիդը հայտարարել է, որ Instagram-ը հեռացրել է իր՝ պաղեստինյան արմատներ ունենալու մասին գրառումը, գրում է People ամսագիրը։ 23-ամյա...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ավելի քան 182 մլրդ դոլար. Ջեֆ Բեզոսի կարողությունը նոր ռեկորդ է գրանցել

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի կարողությունն Amazon ընկերության արժեթղթերի գնի բարձրացման ֆոնին գերազանցել է 182 մլրդ դոլարը, հաղորդում է Forbes ամսագիրը։ Հրատարակության գնահատականներով՝ չորեքշաբթի...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Լերա Կուդրյավցևան ու փոքրիկ դուստրը՝ միանման լողազգեստներով․ երկրպագուները բարձր են գնահատել լուսանկարները

Լերա Կուդրյավցևան դստեր՝ Մաշայի հետ լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում։ Հայտնի հաղորդավարուհին ու փոքրիկը լուսանկարվել են միանման լողազգեստներով։...
Ավելին