«Չեմ ուզում ծեր մայրիկ լինել». Քիմ Քարդաշյան - Showbiz.am

«Չեմ ուզում ծեր մայրիկ լինել». Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ընտանեկան երջանկության ճանապարհին շատ են եղել անձնական վախեր և ապրումներ: Ամերիկյան ռեալիթի շոուի աստղն ու իր ամուսին ռեփեր Քանյե Ուեսթը ունեն 4 երեխա` 6-ամյա Նորթը, 4-ամյա Սենթը, 2-ամյա Չիկագոն և 8 ամսական Փսալմը: Վերջերս ռեփերն անկեղծացել էր ու ասել, որ երազում է ընտանիքի համալրման մասին ու կցանկանար ևս երեք ժառանգ ունենալ: Քիմը դեռ չի կիսում ամուսնու ոգևորությունը:

Նա վստահ է, որ երեխաները մեծ ուրախություն են, բայց վախենում է ևս մի քանի երեխաների մայր դառնալու մտքից: Քարդաշյանը խոստովանել է, որ աշխատանքը և չորս երեխաները խլում են իր ամբողջ ժամանակը: Իսկ հիմա նրան պետք է կենտրոնանալ իր նոր ծրագրերի մշակման վրա:

«Ես պարզապես չեմ կարող ավելի մեծացնել ընտանիքս: Ես շուտով կդառնամ 40 տարեկան ու չեմ ուզում ծեր մայրիկ լինել: Կարծում եմ, որ չորս երեխաները արդեն բավական են, չէ որ բոլորին էլ պետք է ուշադրություն դարձնել» — խոստովանել է աստղը:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Տարիներ շարունակ նրան խոշտանգել են դատարաններում, բանտարկել։ Բոլորս կհիշենք նրան որպես մեղմ մի էակ, որը ներսում առյուծն էր»․ Սերժ Թանկյանը՝ Հրանտ Դինքի մասին

System of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկանն իր Instagram-ում լուսանկարէ  հրապարակել, որում պատկերված է Հրանտ Դինքի հետ։...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Արդեն լացում էի, ինձ մոտ չէր ստացվում, բայց…». Սամվել Դանիելյանը պատմում է` ինչպիսին էր Վիգեն Ստեփանյանը աշխատանքի մեջ և կյանքում

68 տարեկանում հունվարի19-ին ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: Դերասանը 4 օր եղել...
Ավելին