Valentine’s Day. «Ես եմ առաջինը խոստովանել, 2-րդն էլ, 3-րդն էլ, էդպես մինչև․․․»․ Լիլի Էլբակյանի և ռեփեր Համոյի սիրո բանաձևը - Showbiz.am

Valentine’s Day. «Ես եմ առաջինը խոստովանել, 2-րդն էլ, 3-րդն էլ, էդպես մինչև․․․»․ Լիլի Էլբակյանի և ռեփեր Համոյի սիրո բանաձևը

By

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ Showbiz.am-ը որոշեց զրուցել հայկական շոու-բիզնեսի հայտնի զույգերի հետ ու ստանալ նրանցից իրենց ծանոթության պատմության, հարաբերությունների, զգացմունքների ու այլ «սիրային» հարցերի պատասխանները։ Նախապես կազմված հարցաշարին պատասխանել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։

Այսպիսով, մեր ընթերցողներն ունեն հնարավորություն տեսնելու, թե ինչպես են նույն հարցերին պատասխանում հայտնի զույգերից յուրաքանչյուրը, որքանով են նրանք միմյանց ճանաչում, համընկնում են արդյո՞ք նույն հարցի պատասխանները, երբ պատասխանում են կինն ու տղամարդը։

Հետևելով այս ռոմանտիկ հարցազրուցների շարքին, Showbiz.am-ի ընթերցողների համար պարզ կդառնա, թե հայտնիներից հատկապես ո՞ր զույգն է ամենաներդաշնակն ու միմյանց լավ ճանաչողը։

Խամաճիկների պետական թատրոնի դերասաններ Լիլի Էլբակյանն ու ռեփեր, դերասան Համոն շուտով կտոնեն իրենց ամուսնության տասը տարին։ Նկարահանումների հրապարակում ծանոթացած զույգը միասին դաստիարակում է իրենց երկու երեխաներին՝ առողջ և գեղեցիկ ընտանեկան միջավայրում։
Սիրող և երջանիկ ընտանիքի հիմքում ամուսինները կարևորում են վստահության, հարգանքի և ջերմ վերաբերմունքի առկայությունը։

— Կպատմեք՝ ի՞նչ զգացիք ձեր առաջին հանդիպման ժամանակ:

Լիլի․ Առաջին հանդիպման ժամանակ ոչ մի լուրջ բան չզգացի, մենք հանդիպեցինք «Չնչիկ» ֆիլմի նկարահանումներին, և ժամանակ չկար սիրահարվելու)) Ես նկարահանվում էի։
Համո․ Զգացի, որ հենց նա է իմ կինը լինելու։

— Հիշո՞ւմ եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք, ի՞նչ մտածեցիք միմյանց մասին։

Լիլի․ Մենք նկարահանումների ժամանակ մի քանի ամիս ապրել ենք գյուղում և այնտեղ ամեն օր հանդիպում էինք։ Այդ ընթացքում էլ Համոն տարբեր միջոցներով փորձում էր ուշադրությունս գրավել։
Սկզբում չհավանեցի նրան, որովհետև ֆիլմում գյուղացու շորերով էր, որը նրան այդքան էլ չէր սազում, հետո երբ փոխվեց ու հագավ իր առօրյա հագուստը, սկսեց ինձ մի քիչ հետաքրքրել։ Իսկ երբ պատահաբար ընկավ ու վնասեց ձեռքը, ես միակն էի, ում մոտ առաջին օգնության պարագաներ կային, ես էլ սկսեցի իր ձեռքը մշակել, հենց այդ ժամանակ էլ մտերմացանք։
Համո․ Հիշում եմ՝ ֆիլմի նկարահանումների ժամանակ Լիկան նստած էր, իսկ կողքին մեյքափ անողներ էին կանգնած, վարսահարդարներ, գրիմյորներ, արագ իրենց գործն էին անում։ Աժիոտաժ էր, բոլորը խառն էին, ու ես նկատեցի Լիկային, մտածեցի` կարող ա, Բեյոնսեի հետ մի ֆիլմում եմ խաղում, էս ինչ խառնաշփոթ է։

— Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի և ոչ այդքան սիրելի գիծը։

Լիլի․ Համոն շատ լավ կողմեր ունի, բայց ամենասիրելին այն է, որ նա շատ ճաշակով է թե՛ երաժշտության, թե՛ հագուստի հարցում։
Իսկ ամենաչսիրած գիծը, որ նա չի կարողանում «ոչ» ասել։
Համո․ Սիրած գիծը երևի այն է, որ ինչ ուզում է լինի, կարողանում է ներել (մանավանդ, եթե այդ ընթացքում քնում-զարթնում է ու ամեն ինչ մոռացած է լինում)։ Իսկ չսիրածը` երևի ժամանակի զգացողություն չունենալն է։

— Ի՞նչը կարող է սիրելիի արարքներում Ձեզ նյարդայնացնել:

Լիլի․ Ես կարող եմ ամեն ինչից նյարդայնանալ, որը շատ արագ անցնում է, բայց տանել չեմ կարողանում սուտը։
Համո․ Ալարում է մեքենայով երթևեկել, ու ավել ինֆորմացիան նրան նյարդայնացնում է, ես էլ դրանից եմ նյարդայնանում։

— Ի՞նչ է անում զուգընկերը, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել:

Լիլի․ Երբ ցանկանում է ներողություն խնդրել, ինձ նվերներ է անում, ես էլ ասում եմ, որ չեմ վաճառվում, բայց ամեն դեպքում շոյվում եմ։
Համո․ Իմ սիրտը հեշտ է շահելը, ուղղակի էլ չի շարունակում թեման, այն արագ փոխում է ու առաջարկում ինչ-որ տեղ գնալ։

— Ձեր բնավորության ո՞ր գիծն եք դուք փոխել հանուն սիրելիի։

Լիլի․ Չգիտեմ՝ ինչ-որ գիծ փոխել եմ, թե՝ ոչ, բայց ավելի զուսպ եմ դարձել։ Դա միգուցե տարիքից էլ է գալիս։ Նա ինձ երբեք չի փորձել փոխել, և դա է պատճառը, որ մենք մինչև օրս միասին ենք։
Համո․ Լիլիի շնորհիվ սկսել եմ հավատալ իմ ուժերին։

— Ձեր կարծիքով ո՞րն է ձեր սիրո երջանկության բանաձևը:

Լիլի․ Բանաձևեր չկան, կա փոխադարձ վերաբերմունք, հարգանք և անսահման սեր մեր երեխաների նկատմամբ։ Մենք միասին երբեք չենք ձանձրանում։
Համո․ Փոխադարձ վստահությունը։

— Ո՞վ է առաջինը խոստովանել որ սիրում է:

Լիլի․ Համոն է խոստովանել, ես պոչ էի խաղացնում։
Համո․ Ես եմ առաջինը խոստովանել, 2-րդն էլ, 3-րդն էլ, 4-րդն էլ, էդպես մինչև․․․

— Ո՞վ է ավելի էմոցիոնալ:

Լիլի․ Երկուսս էլ էմոցիոնալ ենք։
Համո․ Երկուսս էլ էմոցիոնալ ենք՝ կախված հանգամանքներից։

— Ո՞վ է ավելի ներողամիտ:

Լիլի․ Համոն ավելի ներողամիտ է։
Համո․ Ես ավելի ներողամիտ եմ։

— Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում։

Լիլի․ Ես անակնկալներ չեմ սիրում, Համոն սիրում է։
Համո․ Կարծում եմ՝ Լիկան։

— Ո՞վ է ավելի շուտ արթնանում:

Լիլի․ Նույն ժամին ենք արթնանում, երեխաներին տանում դպրոց, մակապարտեզ։
Համո․ Ես շուտ եմ արթնանում հաստատ։

— Ո՞վ է ավելի ռոմանտիկ:

Լիլի․ Ես շատ ռոմանտիկ եմ։
Համո․ Ես եմ ավելի ռոմատիկ։

— Ո՞վ է ավելի ինքնավստահ:

Լիլի․ Համոն ավելի ինքնավստահ է և դժվարությամբ է կոտրվում։
Համո․ Այս դեպքում էլ՝ ես։

— Ո՞վ է ավելի համառ:

Լիլի․ Չգիտեմ՝ ով է ավելի համառ, երևի էլի Համոն։
Համո․ Համառությունը դա նրա ուժեղ կողմն է, մինչև գործը չավարտի, չի քնի։

Հեղինակ՝ Լուս Ավագյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Այս ամենի մեղավորը Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն են». Սեպուհ Սիմոնեանն անդրադարձել է արցախյան պատերազմին

Capital Cities հանրահայտ խմբի անդամ, ամերիկահայ երգիչ Սեպուհ Սիմոնեանը ինստագրամյան էջում անդրադարձել է Արցախում՝ Ադրբեջանի կողմից սկսված պատերազմին: «Արդեն...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Լեռնային Ղարաբաղի հայերին հաղթելն անհնար է». Քիմ Քարդաշյանի նոր հրապարակումը

Հեռուստաասղ Քիմ Քարդաշյանը շարունակում է հանրությանը տեղեկացնել Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայուհին, որը հայտնիություն է վայելում...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Մոսկվայի միջագային կինոփառատոնի հանձնաժողովը հրաժարվել է ցուցադրել արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից անմիջապես հետո Մոսկվայի միջագային կինոփառատոնի հանձնաժողովը հրաժարվել է ցուցադրել հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը, որը...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Մեզ պետք է, որ դուք ձեր ձայնը բարձրացնեք». Վահե Բերբերյանը կոչ է անում միջազգային հանրությանը

Արցախի և Հայաստանի սահմանին ծավալվող իրադարձություններին անդրադարձել է լիբանանահայ և ամերիկահայ թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ և կատակերգու Վահե Բերբերյանը:...
Ավելին