«Դա քայքայել է կյանքս». Բիլի Այլիշ

Երգչուհի Բիլի Այլիշը լրագրողներին տված վերջին հարցազրույցում խոստովանել է, որ իր հայտնիության աճի հետ, մեծացել են նաև անախորժությունները: Երգչուհուն սկսել են անդադար գրել ու վիրավորել այսպես կոչված «ինտերնետ-թրոլլերը»: Նա որոշում է կայացրել այլևս չկարդալ իր մասին մեկնաբանություններն ու անծանոթների իրեն ուղարկած նամակները:

«Դա քայքայել է կյանքս: Տարօրինակ է, բայց որքան սկսում ես ինչ-որ բան ավելի լավ անել, այդքան շատանում են քեզ ատող մարդիկ: Խնդիրն այն է, որ ես միշտ ցանկացել եմ երկրպագուներիս հետ կապի մեջ լինել ու շփվել նրանց հետ: Բայց համացանցն իրոք շատ վատ ազդեցություն է ունենում իմ կյանքի վրա և օրեցոր ամեն ինչ դեպի վատն է գնում» – անկեղծացել է Այլիշը: