Հայտնի է՝ ամսական որքան գումար է Ռոնալդուն հատկացնում Ջորջինային

Հայտնի է դարձել, թե ամսական որքան գումար է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հատկացնում իր սիրելիին՝ Ջորջինա Ռոդրիգեսին:

Իսպանական Viva la vida հաղորդաշարի ընթացքում հայտնել են, որ պորտուգալացին ամսական 50-100 հազար եվրո է տրամադրում Ջորջինային:

Ջորջինան, ինչպես ավելի վաղ հայտնել է, ժամանակի մեծ մասն անցկացնում է Թուրինի իրենց տանն ու խնամում է երեխաներին: