Վալերիայի աղջիկը կարևոր բացահայտում է արել իր մասին

Երգչուհի Վալերիայի դուստրը՝ Աննա Շուլգինան նոր նկար է հրապարակել ու բացահայտում արել իր իրական անվան մասին: Երիտասարդ երգչուհին կիսվել է երկրպագուների հետ ու պատմել, որ իրականում այլ անուն է կրում:

«Ես Շենան եմ: Այո, դա իմ իրական անունն է: Շոկ» – գրել է Շուլգինան: Պարզվել է, որ Աննա անունը նա ստացել է մկրտվելիս, բայց անձնագրում գրված է Շենա անունը: