Ջիջի Հադիդը պատմել է, որ խնիրներ է ունեցել իր կազմվածքի պատճառով

Մոդել Ջիջի Հադիդը պատմել է իր կարիարայի սկզբում տեղի ունեցած խնդիրների մասին: Դժվար է պատկերացնել, որ համաշխարհային ճանաչում ունեցող մոդելը քննադատությունների  է արժանացել իր կառուցվածքի պատճառով:

«Շատերը դժգոհ էին իմ կազմվածքից, որը ձևավորվել էր վոլեյբոլոլով զբաղվելու պատճառով: Բայց ես իրոք սիրում էի իմ մարմինը, որովհետև քրտնաջան աշխատել էի ամեն մի մկանի վրա: Մարդիկ այդ ժամանակ ասում էին, որ ես ապագա չունեմ պոդիումի վրա: Ու միայն 2015 թվականին Ժան Պոլ Գոտյեն ցանկացավ, որ ես իրոք փայլեմ պոդիումի վրա ու նրա շնորհիվ է, որ ես սկսեցի իրական մոդելային կարիերա» – անկեղծացել է Հադիդը:

Մինչ այդ նրան առաջարկում էին պոդիումի վրա կրել այնպիսի հագուստ, որը քողարկում էր նրա սպորտային կառուցվածքը: Հիմա Ջիջին համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշների հետ: