10 տարվա ընդմիջումից հետո Սոֆի Լորենը վերադառնում է

10 տարվա ընդմիջումից հետո Սոֆի Լորենը կվերադառնա էկրաններ և կներկայանա այնպիսի կերպարում, որում երկրպագուները նրան երբեք չեն տեսել:
Հոլոքոստի մասին Netflix–ի նոր նախագծում՝ «Ամբողջ կյանքն առջևում է» դրամայում, 85-ամյա աստղը հանդես է գալու գլխավոր դերում։

Ֆիլմի ռեժիսորը դերասանուհու որդին է՝ Էդոարդո Պոնտին։
Ի դեպ, նրանք արդեն միասին աշխատել են 2002-ին՝ «Միայն մեր մեջ» նախագծի վրա:
«Իմ կարիերայի ընթացքում աշխատել եմ խոշորագույն ստուդիաների հետ, բայց կարող եմ վստահաբար ասել, որ նրանցից ոչ մեկը չի ունեցել այնպիսի լսարան և մշակութային բազմազանություն, ինչպիսին Netflix-ը, և դա այն է», – ասել է դերասանուհին:

Ֆիլմի սյուժեն հիմնված է Ռոմեն Գարիի համանուն գրքի վրա։  Լորենը կկերտի Մադամ Ռոզայի դերը, ով ողջ է մնացել Հոլոքոստի ժամանակ։ Հերոսուհին խնամակալության տակ է վերցրել Սենեգալից Մոմո անունով 12-ամյա տղայի։ Նրանց կյանքի պատմությունը հետաքրքիր է և հուզիչ: