«Նշանադրվե՞լ է». Իննա Խոջամիրյանի ինստագրամյան հրապարակումն իրարանցում է առաջացրել

Իննա Խոջամիրյանն այս օրերին վայելում է իր ձմեռային հանգիստն արտերկրում և պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում:

Այս անգամ դերասանուհին Լաս Վեգասից կիսվել է գեղեցիկ կադրերով, որոնց մակագրությունը մեծ իրարանցում է առաջացրել նրա ինստագրամյան հետևորդների շրջանում:

«Այն ինչ կատարվել է Վեգասում, մնում է Վեգասում»,- գրել է Իննան և գրառումը լրացրել է մատանու էմոջիով:
Երկրպագուներն ակտիվ սկսել են հետաքրքրվել՝ արդյոք դերասանուհին նշանադրվել է: Սակայն Իննան դեռ ոչ մի կերպ չի արձագանքել այդ շշուկներին: