Դերասանուհի, քաղաքական գործիչ և թատրոնի ռեժիսոր Սինթիա Նիքսոնը նկարահանվել է կանանց նկատմամբ խտրականությունը ներկայացնող հոլովակում: Այն իրականացրել է Girls, Girls, Girls ամսագիրը:
«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դերասանուհին բարձրաձայնում է այն մասին, որ հասարակությունն ամեն օր ճնշում է կանանց՝ ստիպելով համապատասխանել որոշակի չափանիշների:
«Կին լինելը հեշտ չէ. նրան բոլոր կողմերից միլիոնավոր պահանջներ են ներկայացվում, այդ ամենի հետ մեկտեղ ամեն ինչ պետք է հասցնել՝ գեղեցիկ տեսք ունենալ, խնամված լինել ու նաև երջանիկ: Տղամարդիկ այդքան պահանջներից պարզապես կխելագարվեին»,- լրագրեղների հետ զրույցում ասել է Սինթիա Նիքսոնը:
Նրա ներկայացրած սկանդալային տեսանյութն իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում: