«The Pussycat Dolls» հայտնվել է անհարմար իրավիճակում ուղիղ եթերի ժամանակ

«The Pussycat Dolls» խմբի մասնակիցները «The one show» հեռուստածրագրի ուղիղ եթերում հայտնվել են անհարմար իրավիճակում. նրանց՝ «React» երգի պրեմիերայի ընթացքում ֆանագրաման միացել է ժամանակից շուտ և հանդիսատեսը հասկացել է, որ երգչուհիները չեն ներկայացնում երգը կենդանի կատարմամբ:

Հիշեցնենք, որ վերամիավորումից հետո խումբը բավականին հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում:
«The X Factor: Celebrity» հաղորդման շրջանակներում «The Pussycat Dolls» ելույթից հետո հեռուստանախագծի ղեկավարությունը ստացել է 400 բողոք-նամակ:
Հանդիսատեսի կարծիքով նրանց չափազանց բաց հագուստն ու ելույթը չէր համապատասխանում ընտանեկան հաղորդման ֆորմատին:

Նիկոլ Շերզինգերը ելույթից հետո՝ լրագրողների հետ զրույցում, խոսել է իրավիճակի մասին՝ ասելով, որ ամենևին էլ չի շփոթվել կամ վրդովվել ստեղծված իրավիճակի պատճառով:
«Ես շատ վաղուց եմ բեմում և նման մանրուքներն ինձ չեն կարող հուզել»,-ասել է նա: