«Ամենակրքոտ զույգը». Բրիթնի Սփիրսը սիրեցյալի հետ ֆոտոշարք է ներկայացրել

38-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսն իր երկրպագուների հետ կիսվել է ռոմանտիկ ֆոտոշարքով, որում իր սիրեցյալի՝ 26-ամյա Սեմ Ասգարի հետ է:
Հիշեցնենք, որ երգչուհին օրեր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից: Պարի ընթացքում Սփիրսը կոտրել էր ոտքը, ինչից հետո վիրահատվել էր:

Հիվանդանոցում նրա կողքին էր հավատարիմ սիրեցյալն ու մտերիմ ընկերները:  Հրապարակելով սիրեցյալի հետ կրքոտ ֆոտոշարքը՝ Բրիթնին շնորհավորել է նաև Ասգարի ծննդյան տոնը:
«Շնորհավոր այս տղամարդու ծննդյան տոնը: Հիանում եմ նրանով ու սիրում եմ աշխարհում բոլորից շատ»,- գրել է Սփիրսը:

«Լավագույն նվերը՝ քո գեղեցիկ ժպիտն է»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Սեմ Ասգարը: Ինստագրամյան հետևորդները հիացել են զույգի անկեղծ ու ջերմ զգացմունքներով և  հեղեղել են լուսանկարի մեկնաբանությունները հաճոյախոսություններով ու մաղթանքներով:
«Ամենակրքոտ զույգը»,- մեկնաբանություններում գրել է ինստագրամյան հետևորդներից մեկը: