«Ամերիկան հզոր էր Ձեզնից առաջ». Բարբարա Սթրեյզանդի աղմկահարույց ուղերձը Դոնալդ Թրամփին

Դերասանուհի Բարբրա Սթրեյզանդը, որը հայտնի է ԱՄՆ ներկայիս վարչակազմի նկատմամբ իր անհանդուրժող վարքագծով «Variety»-ում հրապարակել է հեղինակային նյութ, որում կրկին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և կոչ արել, որ նոյեմբերին անցկացվող նախագահական ընտրություններին ոչ մի դեպքում նրան վերընտրվելու հնարավորություն չտալ:

«Այո, պարոն Թրամփ «Ամերիկան կրկին հզոր դարձնե՛նք», բայց եկեք մի բան պարզաբանենք. Ամերիկան ​​հզոր էր `ձեր ընտրությունից առաջ», – սկսել է նա իր կոչում:

«Ամեն առավոտ արթնանում եմ և շունչս պահած վերցնում հեռախոսը, որպեսզի կարդամ վերջին նորությունները: Մտքում ինքս ինձ ասում եմ. «Չի կարող լինել ավելի վատ, քան երեկ էր»: Բայց երբ լուրերը կարդում եմ, հասկանում եմ որ ամեն ինչ ավելի վատ է, քան երեկ էր», – գրել է նա:

«Նա իր պարծենկոտությամբ և հիմարությամբ ոչնչացրեց մեր դիրքն աշխարհում: Նա վտանգի տակ է դրել այս երկրի և մեր մոլորակի անվտանգությունը՝ հրաժարվելով Փարիզի կլիմայական համաձայնագրից և իրանական միջուկային գործարքից: Նա զանգվածային ոչնչացման զենք է՝ ամփոփված մեկ անձի մեջ… Այնքան անխոհեմ, որ քիչ էր մնում պատերազմ սկսեր», – նշել է  դերասանուհին:

«Հիմա մենք պայքարում ենք մեկ այլ պատերազմում՝ կորոնավիրուսի դեմ: Թրամփը երկու տարի առաջ ազատվեց մեր համաճարակային մասնագետից և հրաժարվեց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների ֆինանսավորումից, քանի որ նա շարունակում է անտեսել գիտությունը: Այս ամենը չպետք է շարունակվի: Սա չափազանց վտանգավոր է», – բացատրել է Սթրեյզանդը:

Եզրափակելով խոսքը՝ Սթրեյզանդը կոչ է արել արժանապատիվ լինել գալիք ընտրություններում և հիշել կարևոր հիմնախնդիրների մասին՝ շրջակա միջավայրի, աղքատության մակարդակի և այլն. «Մեզ պետք է նոր Ամերիկա՝ առանց աղտոտվածության, առանց անպարկեշտության, առանց վիրավորանքի, առանց վրեժխնդրության»: