Ջիգանի իդեալական ընտանիքը քայքայման եզրին է. - Showbiz.am

Ջիգանի իդեալական ընտանիքը քայքայման եզրին է.

By

Ռեփեր Ջիգանի և Օքսանա Սամոյլովայի ընտանիքում սկանդալ է բռնկվել: Այժմ երկրպագուները լրջորեն անհանգստացած են զույգի համար, որոնց կյանքը դեռ մի քանի օր առաջ կատարյալ էր թվում: Այս ընտանիքի խնդիրները նկատելի դարձան երեք օր առաջ, երբ Ջիգանը սոցցանցերում ուղիղ հեռարձում է արել, որի ընթացքում եղել է ոչ սթափ վիճակում: Երաժիշտը իր դուստրերից գարեջուր է ուզել և անպարկեշտ բառապաշարով արտահայտվել երեխաների ներկայությամբ:

Ռեփերը հիմա գտնվում է Մայամիի վերականգնողական կենտրոններից մեկում, նա այնտեղից տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Ջիգանը սափրել է իր իմիջի մի մասը հանդիսացող մորուքը և հոնքերի մի մասը: «Ես հոգեկան հիվանդ եմ, ինձ լավ են բուժում, լավ են կերակրում: Տեսնում եք, ես հոգեբուժարանում եմ» — ասել է ռեփերը:

Երեկ Օքսանա Սամոյլովան իր ինստագրամյան էջում հրապարակել է հետևյալ գրառումը. «Ես պարզապես չեմ ուզում արթնանալ այս աշխարհում»: Չորս երեխաների մայրը՝ որոնցից ամենափոքրը ծնվել է փետրվարի 18-ին, շատ հուսահատ է և կապի դուրս չի գալիս երկրպագուների հետ: Ռեփերը փորձել է ներողամտություն խնդրել Օքսանայից: Նա ինստագրամյան էջում կնոջն ուղղված երգեր ու խոսքեր է սկսել հրապարակել: «Ես սիրում եմ քեզ, սիրելիս, և հավիտյան կսիրեմ: Դու փրկեցիր իմ կյանքը: Ով մեկ կյանք է փրկում, կփրկի ամբողջ աշխարհը» — գրել է Ջիգանը: Բայց Օքսանան դեռ անպատասխան է թողել ամուսնու գրառումները: Երկրպագուները անհանգստանում են, որովհետև մտավախություններ ունեն, որ այս երջանիկ ընտանիքը քայքայման եզրին է:

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

«Ես հայ չեմ, բայց քեզ հետ եմ». հայտնի դերասան Դեյվիդ Հենրին սատարում է Հայաստանին

Ամերիկացի հայտնի դերասան Դեյվիդ Հենրին իր ինստագրամյան էջի Stories բաժնում Հայաստանին սատարող հրապարակում է կատարել: Հրապարակման մեջ գրված է`...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ԻնստաԼայֆԹՈՓ ՇոուՆյուզ

«Տարեդարձիս լավագույն նվերը». Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ, գործարար և մոդել Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Արթնացիր, աշխարհ. Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ». Հրուշ Աճեմյան

Հայազգի հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը, ով աշխատում է Քարդաշյան ընտանիքի հետ, ակտիվորեն անդրադառնում է Արցախում ծավալվող պատերազմին։ Հրուշը կիսվել...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

Օպերային երգիչը կատարել է «Երազ իմ երկիր հայրենի» երգը Ղազանչեցոց եկեղեցում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Զոհրաբ Զոհրաբյանն Արցախում է: Ադրբեջանի հրթիռակոծության տակ հայտնված Շուշիի...
Ավելին