Քիմ Քարդաշյանը ցույց է տվել՝ ինչպես է 2-ամյա դուստրը փորձում քայլել իր բարձրակրունկներով

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է կրտսեր դստեր՝ Չիկագոյի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ, որտեղ 2-ամյա երեխան փորձում է քայլել աստղային մայրիկի վարդագույն բարձրակրուների վրա, գրում է Daily Mail-ը:

39-ամյա Քարդաշյանը տեսանյութը հրապարակել է Ինստագրամում: Տեսանյութում մանուշակագույն շորերով և վարդագույն պայուսակը ձեռքին փոքրիկը փորձում է քայլել մոր բարձրակրունկների վրա:

«Հավանո՞ւմ ես մայրիկի կոշիկները»,- հարցնում է Քիմը, ապա հավելում. «Իմ սիրունիկ աղջիկ, մայրիկը քեզ շատ է սիրում»:

Քիմ Քարդաշյանի և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի դուստրը՝ Չիկագոն, ծնվել է 2018 թվականի հունվարին՝ փոխնակ մոր միջոցով:
Զույգն ունի 4 երեխա՝ 6-ամյա Նորթը, 4-ամյա Սենթը, 2-ամյա Չիկագոն և 10-ամսական Փսալմը։