Օլգա Կուրիլենկոն վարակվել է կորոնավիրուսով - Showbiz.am

Օլգա Կուրիլենկոն վարակվել է կորոնավիրուսով

By

40-ամյա դերասանուհի Օլգա Կուրիլենկոն խոստովանել է երկրպագուներին, որ իր մոտ կորոնավիրուս են ախտորոշել։
«Տանը մեկուսացած եմ՝ կորոնավիրուս ախտորոշմամբ։ Արդեն 1 շաբաթ է, ինչ հիվանդ եմ։ Ջերմություն և թուլություն՝ սրանք իմ հիվանդության գլխավոր ախտանշաններն են։ Զգույշ եղեք և ամեն ինչ լուրջ ընդունեք»,- իր ինստագրամյան էջում գրել է դերասանուհին։

Երկրպագուների այն հարցին, թե ինչպես է անցնում նրա բուժումը, Օլգան պատասխանել է, որ ինքն ապրում է Մեծ Բրիտանիայում, որտեղ հիվանդության բուժման մեթոդը դեռ չի հայտնաբերվել։
«Պետք է սպասել, թե երբ այն կանցնի։ Ջերմությունը իջեցնելու համար խորհուրդ են տվել խմել պարացետամոլ։ Նաև սխտոր եմ ուտում, այն ամրացնում է իմունային համակարգը։ Խմում եմ շատ ջուր լիմոնով։ Եվ վերջ»,- կիսվել է դերասանուհին։

Օլգան որպես դերասանուհիմեծ ճանաչման է արժանանցել 2006 թվականին՝ «Փարիզ, ես սիրում եմ քեզ» ֆիլմի ցուցադրումից հետո։ 2008 թվականի հունվարին նա նկարահանվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմում։
2015 թվականին Օլգան նկարահանվել է Սթիվեն Կամպանելիի «Արագացում» ֆիլմում՝ կատարելով հմուտ հանցագործի դերը։ Ֆիլմում նրա խաղընկերներն են Մորգան Ֆրիմենը, Ջեյմս Պյուրֆոյը, Ջեննա Սարասը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով են վարակվել նաև դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը։ Դերասանն այդ մասին գրառում է կատարել Ինստագրամի իր էջում: Նա տեղեկացրել է, որ կնոջ հետ գտնվում է Ավստրալիայում:
«Ողջույն, ընկերներ։ Ռիտա Ուիլսոնն ու ես ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այդքան լավ հոգ են տանում մեր մասին։ Մեզ մոտ COVID-19 է հայտնաբերվել, և մենք մեկուսացման մեջ ենք, որպեսզի հիվանդությունն ավելի չտարածվի։ Կան մարդիկ, որոնց դեպքում դա կարող է շատ լուրջ հիվանդության հանգեցնել։ Հիշեք, ոչ անկախ ներկայիս իրադարձություններից՝ բեյսբոլում լաց չեն լինում»,- գրել էր օրեր առաջ Թոմը՝ հավելելով, որ վիրուսի դեմ պայքարի համար մարդիկ պետք է հետևեն բժիշկների և փորձագետների խորհուրդներին։

 

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Մեր հայերը պատերազմի մեջ են, որը ևս կկոտրեր քո սիրտը». Սեդա Ազնավուրի գրառումը՝ շանսոնյեի մահվան տարելիցին

Երկու տարի առաջ կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։ Մեծանուն հայի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, Facebook-յան էջում գրառում է արել: «Հոկտեմբերի 1-ին՝...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի և երազանքների, անդառալիորեն կորցրած ժամանակի դառնահամ». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառմամբ անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ «Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Սիրում եմ քեզ, Հայաստան»․Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին դիմել է համաշխարհային հանրությանը

Իտալացի հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով պարբերաբար ելույթ է ունենում Երևանում, կոչով դիմել է համաշխարհային հանրությանը՝ անդրադառնալով Արցախի...
Ավելին