«Playboy» ամսագիրը այլևս չի հրատարակվելու ԱՄՆ-ում

«Playboy» ամսագիրը, որը հիմնադրվել է Հյու Հեֆների կողմից, դադարեցնում է տպագիր տարբերակի հրատարակումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Համաձայն «WWD»-ի այս որոշման պատճառը կորոնավիրուսային համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական կորուստներն են։

«Անցած շաբաթ, երբ կորոնավիրուսային պանդեմիայի ազդեցությունը մեր արտադրության և մատակարարման ցանցի գործառույթների վրա ավելի ակնհայտ դարձավ, մենք ստիպված եղանք արագացնել ներքին քննարկումներն այն մասին, թե ինչպես է պետք փոխել տպագիր ամսագրի տարածումը ԱՄՆ-ում։ Մենք որոշեցինք, որ մեր 2020 թվականի գարնանային թողարկումը, որը շուտով կհայտնվի ամերիկյան կրպակներում, կլինի այս տարվա մեր վերջին տպագիր հրատարակությունը Միացյալ Նահանգներում։ Այժմ ամերիկյան «Playboy»-ը թողարկվելու է միայն թվային ձևաչափով» – ասել է «Playboy Enterprises» ընկերության գործադիր տնօրեն Բեն Կոնը: