Բրիտանական նորաձևության խորհուրդի հորդորը դիզայներներին

Բրիտանական նորաձևության խորհուրդը նախաձեռնել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի նոր արշավ: Դրա շրջանակներում խորհուրդը բոլոր բրիտանացի դիզայներներին հորդորում է զբաղվել պաշտպանիչ դիմակների և անհրաժեշտ այլ բժշկական արտադրանքների արտադրությամբ, եթե նրանք հնարավորություն ունեն դա անելու: Դիզայներները կաշխատեն բիզնեսի, էներգետիկայի, արդյունաբերական ռազմավարության և Մեծ Բրիտանիայի առողջապահության վարչության հետ: