«Դու արդեն կատարելություն ես»․ Անի Լորակի նոր լուսանկարները

Անի Լորակը փորձում է հնարավորինս ճիշտ օգտագործել ինքնամեկուսացման ռեժիմն ու զբաղվում է սպորտով։ Երգչուհին իր Ինստագրամում լուսանկարների շարք է հրապարակել, որտեղ ցույց է տվել շքեղ, ձիգ և մարզված մարմինը։ «Դուք միշտ կարող եք կատարելագործել ինքներդ ձեզ» – լուսանկարներին կից գրել է աստղը:

Անի Լորակի երկրպագուները հիացած էին նրա ֆիզիկական պատրաստվածությամբ և մարմնի ճկունությամբ: «Դու էլ ավել գնալ չես կարող, դու արդեն կատարելություն ես», «Իմ կյանքի գլխավոր մոտիվատորը դուք եք», «Հիանում եմ քեզնով։ Դուք ամենալավն եք», « Գեղեցկուհի… ակնահաճո եք միշտ», «Շքեղ մարմին» – մեկնաբանություններում գրում են հիացած երկրպագուները։