Ֆրանսիայում մահացել է «Աստերիքս» կոմիքսների շարքի հեղինակ Ալբեր Ուդերզոն

Ֆրանսիայում 92 տարեկանում կյանքից հեռացել է «Աստերիքս» կոմիքսների շարքի հեղինակ Ալբեր Ուդերզոն։ Մահվան լուրը հայտնել են ընտանիքի անդամները, գրում է The Guardian-ը։

Ուդերզոն, որն առավել հայտնի է 1959 թվականին գրող Ռենե Գոսինիի հետ ստեղծած «Աստերիքս» կոմիքսների շարքով, մահացել է երեքշաբթի։

«Նա մահացել է քնած ժամանակ՝ սրթի կաթվածից, որը կապված չէ կորոնավիրուսի հետ։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա չափազանց հոգնած էր»,- հայտնել է գրողի փեսան:

Ֆրանսիացի նկարիչ Ալբեր Ուդերզոյի և գրող Ռենե Գոսինիի` գալիացի ռազմիկներ Աստերիքսի և Օբելիքսի արկածների մասին պատմող կոմիքսների հիման վրա մի շարք ֆիլմեր և մուլտֆիլմեր են նկարահանվել: