Վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, որ երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանն ու դերասանուհի Իրինա Այվազյանն ընկերություն են անում։
Զույգը համառորեն լռում էր այս մասին և չէր մեկնաբանում լուրերը, թեև համատեղ լուսանկարներ պարբերաբար հրապարակում էին։
Այսօր Գևորգն ու նրա պրոդյուսեր Արման Անտոնյանը հյուրընկալվել են «Արմենիա TV»-ի «Բարի լույս» հաղորդմանը, որի ժամանակ Արմանը բացել է փակագծերն ու նկատել, որ Գևորգի տեսահոլովակի համացանցային հաջողությունն ու դիտումների քանակը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ նա և տեսահոլովակի հերոսուհին՝ Իրինա Այվազյանը, իրականում էլ միասին են, ինչի շնորհիվ շատ բնական խաղացել են այն, ինչ իրական կյանքում են։