Ռուսական էկրաններ կբարձրանա «Սարեր, արև ու սեր» հայկական կատակերգությունը - showbiz.am

Ռուսական էկրաններ կբարձրանա «Սարեր, արև ու սեր» հայկական կատակերգությունը

By

Ապրիլի 2-ից «Փարադիզ» կինոընկերությունը ռուսական մեծ էկրանների համար կթողարկի «Սարեր, արև ու սեր» բարի, ռոմանտիկ կինոկատակերգությունը, որի ռեժիսորը հայտնի հայ դերասան Միքայել Պողոսյանն է։ Նա նաև սցենարի հեղինակն է և գլխավոր դերակատարը։

«Սարեր, արև ու սեր» ֆիլմում ամեն բան սկսվում է, երբ ֆոտոլրագրող Անաստասիան Մոսկվայում՝ հայ նկարիչների նկարների ցուցահանդեսի ընթացքում հայտանբերում է մի նկար, որտեղ պատկերված է հենց ինքը։
Սակայն տեսնելով ստորագրությունն ու ամսաթիվը՝ նա հասկանում է, որ նկարում իր մայրն է, ով նույնպես շատ նման է իրեն։

Նաստյան որոշում է, որ նկարի հեղինակն իր հայրն է, ում ինքը երբեք չի ճանաչել և ում հետ նա կապում է իր կյանքի բոլոր տառապանքները։
Նաստյան ուղևորվում է Հայաստան, որպեսզի գտնի հորն ու վրեժ լուծի նրանից։ Սակայն նա չի էլ պատկերացնում, որ իրեն  սպասվում են անհավանական արկածներ, սարեր, արև ու սեր։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼայֆՍթայլ ՇոուՆյուզ

Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք խորհուրդ չի տրվում ուտել նախաճաշին

Նախաճաշի կարևորության ու օգտակարության մասին բոլորն են լսել, սակայն ոչ բոլորն են ուշադրություն դարձնում նախաճաշի ճիշտ ընտրությանն ու հաճախ...
Ավելին