Անֆիսա Չեխովան խոստովանել է, որ տառապել է բուլեմիայով

Հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան խոստովանել է, որ երկար տարիներ ատել է իր մարմինն ու բարդույթներ ունեցել ավելորդ քաշի պատճառով։ Անֆիսա Չեխովան միշտ նեղսրտել է, որ չի կարող գեղեցիկ հագուստ կրել 90 կիլոգրամ կշռելու պատճառով։
Չեխովան նիհարելու նպատակով բազմաթիվ միջոցներ է փորձել՝  դիետաների է հետևել, հաբեր է խմել, որոնք վտանգավոր են առողջության համար, զբաղվել է սպորտով, ինչպես նաև հաճախել մերսումների։

«Ես առաջին անգամ հասկացա, որ ինձ հետ ինչ-որ բան այն չէ, երբ 14 տարեկան էի։ Այդ տարիքում ես կշռում էի 72 կգ, երբ իմ հասակակիցների քաշը 40կգ-ից ավելի չէր։
Հենց այդ տարիքում էլ սկսվեց իմ պայքարն ավելորդ քաշի դեմ, որը շարունակվում է մինչ այսօր։ Ես անցել եմ հոգեբանական լուրջ խնդիրների, բուլեմիայի և հիասթափությունների միջով»,- անկեղծանում է Անֆիսան։

41-ամյա Անֆիսա Չեխովան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, այլևս չի բարդույթավորվում իր կազմվածքից ու  հաճախ է ուրախացնում իր երկրպագուներին  մերկ ֆոտոշարքերով:
Հիշեցնենք, որ Անֆիսան երկար ժամանակ է, ինչ ամուսնալուծված է: Հարցազրույցներից մեկում Անֆիսան անկեղծացել է՝ ասելով, որ իր և ամուսնու բաժանման պատճառներից մեկն իր ավելորդ քաշն էր։