«Շնորհավոր ծնունդդ, Սելին Դիոն»․ Երգչուհու հետաքրքիր մտքերը

Սելին Դիոն աշխարհահռչակ երգչուհի է, ով հայտնի է իր հզոր վոկալային տվյալներով ու հարուստ երգացանկով։ Նա վայլեում է միլիոնավոր երկրապգուների սերն աշխարհի տարբեր երկրներում: Աղքատ, բայց համերաշխ ընտանիքի 14 երեխաներից ամենափոքրը՝ Սելինը վաղ մանկությունից գիտեր, որ երգելու է և աստղ է դառնալու: Նրա երազանքը կատարվեց, երբ նա 18 տարեկան էր։ Երիտասարդ երգչուհին հայտնի և սիրված էր ողջ Կանադայում: 1988-ին Սելինը հաղթեց Եվրատեսիլ երգի մրցույթում ու դրանից հետո սկսվեց նրա գլխապտույտ կարիերան։ Երգչուհին մինչ օրս էլ սիրված է, հայտնի ու շարունակում է մնալ մարդկանց ուշադրության կենտորնում։ Նրա տարեդարձի առթիվ որոշել ենք վերհիշել տարբեր հարցազրույցներում երգչուհու արտահայտած մտքերն ու հետաքրիր արտահայտությունները։

«Ես չեմ հավատում մրցակցությանը: Յուրաքանչյուր երգիչ ունի իր ձայնը»։

«Ես ոչ մեկի հետ չեմ մրցում, բացի ինձնից: Իմ նպատակն է ամեն անգամ գերազանցել վերջին ելույթս»։

«Սերը երբեք ոչինչ չի հարցնում, խոսում է սրտով և ոչինչ չի բացատրում»:

«Հանգիստը և ոչինչ չանելը ինձ սթրեսի են ենթարկում»։

«Կարծում եմ, մարդիկ վրդովված են այլ մարդկանց հաջողություններից և երջանկությունից: Նրանք դա աննորմալ են համարում և չեն ուզում ընդունել»։

«Կյանքում միակ լուրջ ձախողումն այն է, եթե դուք չեք սովորել, թե ինչպես երջանիկ լինել»։

«Տարիքը չի նշանակում ծերություն, դա նշանակում է հասունություն և իմաստություն է ձեռք բերել: Ես դրա մեջ գեղեցկություն եմ տեսնում, այնպես որ տարիքը հիանալի է երևույթ է»:

«Ես սիրում եմ երգել և ելույթներ ունենալ, բայց ես երբեք էլ չեմ սիրել շոու-բիզնեսը: Իմ գլխավոր հաջողությունը ընտանիքս է: Ես ավելի շուտ կցանկանայի դառնալ հաջողակ մայր, քան հաջողակ երգչուհի»։