Հայտնի է դարձել, թե ով է Իրինա Շեյքի նոր սիրելին

34-ամյա Իրինա Շեյքը դադարել է թաքցնել իր կապը 33-ամյա Վիտո Շնաբելի հետ: Մոդելն ու արվեստի դիլերը միասին մեկուսանալու որոշում են կայացրել։

Բրեդլի Կուպերի նախկին սիրելին արդեն ծանոթացրել է Վիտոյին իր մայրկի՝ Օլգայի հետ: Ինչպես պարզվել է, Վիտոն դեմ չի եղել, որպեսզի Նյու Յորքի իր տանը Օլգան ևս իրենց հետ ապրի։ Պապարացիները նկատել ու լուսանկարել են, թե ինչպես են Իրինան և Օլգան դուրս գալիս Շնաբելի տնից: Վիտոն նրանց սպասում էր իր տան հետևի մուտքի մոտ կայանված մեքենայում: Հետո նրանք միասին հեռացել են։ Իսկ դրանից 1-2 օր հետո պապարացնիները նկատել են, որ Իրինան ու Վիտոն միասին վերադարձել են ռոմատնիկ երեկոյից ու կրկին մտել Շնաբելի տուն։