Քեթի Փերրին և Օրլանդո Բլումը վերջապես հայտնել իրենց ապագա երեխայի սեռը

Իր հղիության մասին լուրը 35-ամյա երգչուհի Քեթի Փերրին հայտնել էր բավականին յուրահատուկ կերպով։ Նա ներկայացրել էր «Never Worn White» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որտեղ էլ ցուցադրել էր իր կլորացած փորիկը։

Քեթի Փերրիի համար այս փոքրիկը կլինի առաջինը, իսկ նրա 43-ամյա սիրեցյալը՝ Օրլանդո Բլումն արդեն ունի 9-ամյա որդի, որն ապրում է մայրիկի՝ Միրանդա Քերի հետ։ Փերրին և Բլումը հանդիպում են արդեն 4 տարի՝ չնայած նրանք որոշ ժամանակով բաժանվել էին։
2019 թվականին՝ Սուրբ Վալենտինի տոնին, Օրլանդո Բլումը երգչուհուն առաջարկություն էր արել և ստացել նրա համաձայնությունը։ Այժմ զույգը վերջապես որոշել է հայտնել իրենց ապագա երեխայի սեռը։ Պարզվում է, նրանք դուստր են ունենալու։