«Տանը՝ Օլաֆի հետ»․Disney-ի կարճամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ուղիղ հեռարձակմամբ

Disney ստուդիան հրապարակել է «Տանը՝ Օլաֆի հետ» մուլտսերիալի առաջին դրվագը, որի գլխավոր հերոսը «Սառցե սիրտ» մուլտֆիլմի ձնեմարդն է։
Նախագծի առաջին սերիան տևում է մոտ 40 վայրկյան, որում Օլաֆը փոքրիկ ձնեմարդու հետ խաղում է սառույցի վրա:
Մուլտսերիալի հեղինակը մուլտիպլիկատոր Հայրամ Օսմոնդն է, ով շոուն նկարել է տանը, իսկ դերասան Ջոշ Գադը տանից հնչունավորել է հերոսին: Երկուսն էլ չեն խախտել կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ինքնամեկուսացման ռեժիմը։