Աստղագուշակ ապրիլի 13-ի համար

 

Խոյեր
Նոր նախագծի վրա աշխատելիս հիշեք, որ ամենակարևորը ձեր սեփական ուժերին, գիտելիքներին և հմտություններին ապավինելն է, և որ ոչ ոք ձեզանից ավելի լավ չի հաղթահարի այդ գործը:

Ցուլեր
Նոր խնդիրների լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն ամենը, ինչ դուք սկսել եք ավելի վաղ, արդեն ավարտել եք։ Հակառակ դեպքում ստիպված կլինեք ամբողջ ընթացքում շեղվել ընթացքից:

Երկվորյակներներ
Կարևոր նպատակին հասնելու համար հարկավոր է ուշադիր մշակել ձեր մարտավարությունը, այն  կօգնի ձեզ մոտենալ ձեր նպատակին և հաջողել նախագծերը:

Խեցգետիններ
Նախաձեռնություն կատարելու լավ օր է, որպեսզի պետերը գնահատեն այն նախ և առաջ բարոյապես, այնուհետև `ֆինանսապես. Լավ բոնուսը հաստատ ձեզ չի խանգարի:

Առյուծներ
Ֆինանսապես շատ հաջող օր է, կատարեք վճարումները, վերադարձրեք պարտքերը։ Ձեր գործերում ամեն ինչ այսօր լավ կընթանա։

Կույսեր
Միայն լավ հանգստանալուց հետո կարող եք լավ աշխատել։ Օրը բարենպաստ է հանգստի և սպորտով զբաղվելու համար։ Այդպես կկարողանաք վերականգնել ուժերը։

Կշեռքներ
Թույլ մի տվեք, որ ձեր սիրելիները խաբեն ձեզ, նույնիսկ եթե նրանք հավաստիացնում են, որ իրենց ստերը ձեր փրկության համար են։ Եթե կզգաք, որ ձեզ մոլորության մեջ են գցում, համարձակորեն խոսեք դրա մասին:

Կարիճներ
Մի կողմ դրեք վախերը և ռիսկի դիմեք, ընտրեք ձեր զարգացմանը նպաստող աշխատանք, միայն այդպիսի փոփոխություն անելով ձեզ երջանիկ կզգաք։

Աղեղնավորներ
Համարձակ գործեք, մի վախեցեք առաջին քայլը կատարել և հավատալ ինքներդ ձեզ։ Այդ ժամանակ անպայման կհաղթեք ամենադժվար առաջադրանքներն ու կիրականացնեք ձեր ծրագրերը։

Այծեղջյուրներ
Այսօր կարող եք շփվել բոլոր այն մարդկանց հետ, որոնց կարոտել եք։ Ելնելով տնային մեկուսացման պայմաններից, շփումը կարող ե է լինել առցանց կամ հեռախոսազանգով։

Ջրհոսներ
Վերանայեք ձեր ծրագրերը, ամեն մի մանրուք կրկին աչքի անցկացրեք։ Եթե ուզում եք հաջողել, պետք է շատ հետևողական և ուշադիր լինեք։

Ձկներ
Ընտանիքի անդամների հետ հարաբերություններում անհանդուրժողականությունը կարող է խնդիրներ ստեղծել։ Աշխատեք լսել նաև դիմացինի կարծիքն ու պահանջները։