Ինչո՞ւ են դատի տվել Արուս Տիգրանյանին․ մանրամասներ - Showbiz.am

Ինչո՞ւ են դատի տվել Արուս Տիգրանյանին․ մանրամասներ

By

«Էքսկլյուզիվ սթոր» ՍՊԸ-ն դատի է տվել լրագրող, դերասանուհի Արուս Տիգրանյանին և նրա ընկերուհուն՝ պահանջելով հերքել գործարար համբավն արատավորող ու իրականությանը չհամապասխանող տեղեկությունները։
Ապրիլի 10-ին ներկայացված հայցի վերաբերյալ Արուսն այսօր տեսաուղերձ է հրապարակել Ինստագրամի իր էջում:

«Մեկ ամիս առաջ իմ ընկերուհին իր մայրիկի հետ այդ խանութից գնումներ է կատարել և խնդրել է իր ՀԴՄ կտրոնը: Աշխատակիցները նրա հետեւից Եվայի և այլ հաճախորդների ներկայությամբ վատ ձևով են արտահայտվել, ծաղրել են: Ես էլ որոշել եմ հանրային հնչեղություն տալ հարցին և Ինստագրամում Սթորիի միջոցով տեղեկացրել եմ մարդկանց, որ կարող է իրենց ծնողը հայտնվել նույն իրավիճակում՝ մտնելով այդ խանութ»,- նշել է նա ու հավելել, որ իրականում ուրախ է, որ իրեն դատի են տվել, որովհետև կարծում է, որ սա հնարավորություն է՝ բոլորի ուշադրությունը սևեռել այն հարցին, որ այսօր Հայաստանում շատ մարդիկ ծիծաղելի են համարում ՀԴՄ կտրոն  ուզելը:

Արուսն ասել է, որ չգիտի՝ ինչպես կընթանա դատական գործընթացը, բայց փաստաբանական պրոֆեսիոնալ խմբի հետ է աշխատում։
«Վախենալու բան չկա, հակառակը՝ ամեն ինչ շատ լավ է: Ես որոշել եմ իմ հետևորդներին տեղյակ պահել դատական գործընթացի բոլոր մանրամասներին, եթե ստացվի, նաև վլոգ կնկարահանեմ»,- ասել է Արուսը։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է 2016 թվականի դեկտեմբերին արված իր գրառմամբ՝ նշելով, որ այն արդիական...
Ավելին