Ալյոնա Շիշկովայի և դստեր «վտանգավոր» լուսանկարները

27-ամյա Ալենա Շիշկովան ցույց է տվել, թե ինչպես կարելի է երեխայի հետ զվարճանալ մեկուսացման պայմաններում: Մոդելն իր վեցամյա դստերը՝ Ալիսային առաջարկել է հետաքրքիր խաղ:

Տիմատիի նախկին սիրելին իր դստեր հետ վերածվել են իսկական ծովահենների: Ալյոնան իր և Ալիսայի այտերին նկարել է ծովահենների հայտնի նշանը: Մայրն ու դուստրը ձեռնաշղթաներ և ձեռնոցներ են ընտրել՝ կերպարներն ամբողջականացնելու համար։ Այս «վտանգավոր» լուսանկարներով Շիշկովան կիսվել է Ինստագրամի իր էջում: «Ծովահեններ», – համառոտ վերնագրել է Ալյոնան: