Առաջին անգամ առցանց կհեռարձակի Գարիկի և Սոնայի համերգը` կենդանի կատարմամբ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր և թվային ծառայություններ մատուցող Վիվա-ՄՏՍ-ն առաջին անգամ նախաձեռնել է առցանց համերգի կազմակերպում:

Ընկերությունն իր ֆեյսբուքյան հարթակում  կիրականացնի Գարիկի և Սոնայի համերգի ուղիղ հեռարձակում: Բենդն առաջին անգամ կներկայանա առցանց համերգով: Համերգը հնարավոր կլինի դիտել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Երաժիշտները ելույթ կունենան կիրակի օրը՝ ապրիլի 26-ին Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում: Նախագծի շնորհիվ կապահովվի համերգի ակումբային մթնոլորտը: #Մնատանը, իսկ աստղերը քեզ հյուր կգան: