Սիրուշոն ռումիներենով երգ է կատարում (տեսանյութ, լուսանկարներ)

Երգչուհի Սիրուշոն վերջին շրջանում բավականին ակտիվ է Ինստագրամի իր էջում։ Երգչուհին հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում․ լուսանկարներում Սիրուշոյին երբեմն ընկերակցում են նաև ամուսինն ու որդիները։

Վերջին շրջանում երգչուին նաև տեսանյութեր է հրապարակում իր միկրոբլոգում, որոնցում նա հայտնի երգիչ-երգչուհիների հիթերը ներկայացնում է յուրովի՝ իր տարբերակով։

Երեկ Սիրուշոն կրկին թարմացրել է իր էջը՝ հրապարակելով նոր հոլովակ, որում նա ռումիներենով երգ է կատարում։ «Ինչպե՞ս է իմ ռումիներենը))))) @alexandrastantheartist-ի հետ խոսելուց հետո ես ուզում էի ավելին իմանալ ռումինական մշակույթի և երաժշտության մասին, ուստի ես խնդրեցի իմ թանկագին ընկեր @nico.artist-ին ինձ երգեր ուղարկել: Այս մեկը գեղեցիկ է))»,- գրել է երգչուհին հրապարակված տեսանյութի մեկնաբանության բաժնում, ապա հավելել, որ այսօր նրանք համատեղ լայվ կանեն և մի յուրահատուկ երգ կկատարեն։

Երգչուհին նաև երկու նոր լուսանկար է հրապարակել։