Սալմա Հայեկը հիացրել է երկրպագուներին իր նոր լուսանկարով

Հայտնի դերասանուհի Սալմա Հայեկը զարմացրել և հիացրել է իր երկրպագուներին՝ Ինստագրամի էջում տեղադրելով իր լուսանկարը: Նկարում աստղն առանց դիմահարդարման է: Սալմա Հայեկի արտաքին տեսքը դարձել է նրա հետևորդների քննարկման թեման։

53-ամյա աստղը լուսանկարում  պառկած է, կրում է սովորական մոխրագույն շապիկ: Հայեկն առանց դիմահարդարման շքեղ տեսք ունի:

People ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին ասել էր, որ իրոք գնահատում է այն ժամանակը, «երբ կարելի է լինել առանց դիմահարդարման»:

«Երբ ես նայում եմ այն  լուսանկարները, որտեղ 30 կամ 40 տարեկան եմ, հասկանում եմ, որ հիմա ինձ ավելի շատ եմ դուր գալիս, քան այն ժամանակ: Ես նախկինում շատ էի քննադատում ինձ: Հիմա, երբ հայելու մեջ եմ նայում, այլևս որոշ թերություններ չեմ տեսնում: Հետաքրքիր է, թե որքանով եմ ինձ դուր կգամ ևս 10 տարի անց»,- նշել է աստղը:

Երկրպագուները գնահատել են Սալմայի նկարը․ այն ունի ավելի քան 425 հազար հավանում: Հրապարակումը ստացել է նաև ավելի քան երեք հազար մեկնաբանություն: