Իննա Խոջամիրյանի նոր կերպարը․ ի՞նչն է դարձել երկրպագուների քննադատության պատճառը

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այժմ նկարահանվում է Շանթ հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում, ներկայացել է նոր ֆոտոշարքով։
Դերասանուհին նոր սանրվածքով է հանդես եկել ու ծխախոտով, ինչը նրա հետևորդներին բուռն քննարկումների տեղիք է տվել։
Լուսանկարների մեկնաբանությունները հեղեղվել են բացասական բնույթի կարծիքներով։ Ագրեսիան ու քննադատություններն այնքան շատ են եղել, որ Իննան հրապարակել է տեսանյութ, որտեղ պարզաբանել է կատարվածը։
Տեսանյութում Իննան շնորհակալություն է հայտնել ինստագրամյան այն միակ հետևորդին, ով հասկացել էր, որ սա պարզապես լուսանկար է, պարզապես կերպար։
Իննան հաճախ է կերպարային փոփոխություններով հանդես գալիս՝ այդպիսով չթողնելով, որ իր երկրպագուները ձանձրանան։ Վերջին շրջանում դերասանուհին հաճախ է նոր ֆոտոշարքերով ներկայանում, որոնք տեղ են գտնում Իննայի և նրա լուսանկարչի ինստագրամյան էջերում։