Համարձակ և ինքնավստահ․ Անի Երանյանը նոր ֆոտոշարք ունի

Դերասանուհի Անի Երանյանը, ով այժմ նկարահանվում է Արմենիա TV-ի «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում, նոր ֆոտոշարքով է ներկայացել։

Ֆոտոշարքը ստեղծվել է լուսանկարիչ Աննա Սուքիասյանի հետ համագործակցության արդյունքում։ Նկարները հրապարակվել են Անիի և նրա լուսանկարչի ինստագրամյան էջերում։

ֆոտոշարքում Անի Երանյանը ներկայացել է ազատ ոճում, նկարներում դերասանուհին համարձակ, ինքնավստահ և բավականին ինքնատիպ կերպարում է։

Անի Երանյանի ինստագրամյան հետևորդենրը ևս անտարբեր չեն մնացել և իրենց կարծիքն են հայտնել նոր ֆոտոշարքի վերաբերյալ։ Դրական մեկնաբանությունների կողքին տեղ են գտել նաև բացասականները, ոմանք չեն կարողանում համակերպվել Անիի կտրուկ ոճափոխության հետ։