Նատալյա Օրեյրոն կատարել է «Нас ждет огонь смертельный» երգը (տեսանյութ)

Ուրուգվայցի դերասանուհի և երգչուհի Նատալյա Օրեյրոն շնորհավորել էր բոլորին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ։

Երգչուհին և լատինամերիկյան հեռուստասերիալների սիրված դերասանուհին շնորհավորական գրառում է կատարել Ինստագրամի իր էջում, որին կից հրապարակել է իր կատարման տեսանյութը:

Օրեյրոն հատված է կատարել Нас ждет огонь смертельный ռուսերեն երգից։

«Շնորհավոր Հաղթանակ օրը: Խաղաղություն թող լինի ողջ աշխարհում: Սիրում եմ ձեզ»,- տեսանյութին կից գրել է Օրեյրոն ռուսերեն և իսպաներեն: