Ռիհաննան հետաքրքիր մրցույթ է կազմակերպել իր երկրպագուների համար - Showbiz.am

Ռիհաննան հետաքրքիր մրցույթ է կազմակերպել իր երկրպագուների համար

By

32-ամյա Ռիհաննան վերջերս ներկայացրել է իր Savage x Fenty ներքնազգեստների բրենդի նոր հավաքածուն, որը ստեղծել է՝ համագործակցելով հայտնի դիզայներ Ադամ Սելմանի հետ։ Եվ ահա, աստղն արդեն նոր անակնկալ է պատրաստում իր երկրպագուների համար։
«Այսօր Savage x Fenty-ն դառնում է երկու տարեկան։ Այսքան ժամանակ դուք մեզ աջակցել եք, հավատացել եք մեզ, կիսել եք մեր արժեքները։ Եվ իհարկե, գնել եք Savage x Fenty։ Շնորհակալ եմ ձեզ»,- գրել է Ռիհաննան։

Նա ներքնազգեստով սեքսուալ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․«Ըդհանրապես, ես համեստ եմ, բայց երբ հարցը վերաբերում է ներքնազգեստին․․․»։
Ռիհաննան կարանտինային ռեժիմում գտնվող իր երկրպագուների համար նաև հետաքրքիր մրցույթ է կազմակերպել։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել ապրանքանիշի նոր հավաքածուի ֆոտոշարքում, պետք է հրապարակեն լուսանկարներ Savage x Fenty բրենդի ներքնազգեստներով՝ կից դնելով #SavageXSummer և #contest հղումները։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի 20-ից հետո։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Աստված պահապան Արցախին մեր զինվորներին և հայ ազգին»․ Վաչե Թովմասյան

Հանրության ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացած է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում այս թեմային անդրադարձել...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հայկական ոգին անպարտելի է»․ Սաթի Սպիվակովան՝ Արցախի սահմանին տիրող իրավիճակի մասին

Հայտնի ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը` հայազգի դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան ևս չի կարողացել անտարբեր մնալ Արցախի սահմանին տիրող իրավիճակի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Աստված պահապան մեր տղերքին»․ Մկրտիչ Արզումանյանն անդրադարձել է Արցախի սահմանին տիրող իրավիճակին

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանն անդրադարձել է Արցախի սահմանին տիրող իրավիճակին։ Դերասանն իր ինստագրամյան էջում գրել է․ «Աստված պահապան մեր...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Իմ երկիրն անթույլատրելի հարձակման տակ է»․ Հրուշ Աճեմյանը օգնություն է խնդրում

Հոլիվուդյան դիզայներ, Քարդաշյան ընտանիքի դիմահարդար Հրուշ Աճեմյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել` անդրադառնալով արցախյան պատերազմին։...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Հայաստանը խաղաղության կողմնակից է». Գարիկ Մարտիրոսյանի հրեա կինը լուսանկար է հրապարակել` հայկական դրոշը ձեռքին

Գարիկ Մարտիրոսյանի կինը ևս անդրադարձել է Արցախում տեղի ունեցող պատերազմին ու իր ինստագրամյան էջում անգլերեն գրառում է արել`փորձելով միջազգային...
Ավելին