Ռիհաննան հետաքրքիր մրցույթ է կազմակերպել իր երկրպագուների համար

32-ամյա Ռիհաննան վերջերս ներկայացրել է իր Savage x Fenty ներքնազգեստների բրենդի նոր հավաքածուն, որը ստեղծել է՝ համագործակցելով հայտնի դիզայներ Ադամ Սելմանի հետ։ Եվ ահա, աստղն արդեն նոր անակնկալ է պատրաստում իր երկրպագուների համար։
«Այսօր Savage x Fenty-ն դառնում է երկու տարեկան։ Այսքան ժամանակ դուք մեզ աջակցել եք, հավատացել եք մեզ, կիսել եք մեր արժեքները։ Եվ իհարկե, գնել եք Savage x Fenty։ Շնորհակալ եմ ձեզ»,- գրել է Ռիհաննան։

Նա ներքնազգեստով սեքսուալ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․«Ըդհանրապես, ես համեստ եմ, բայց երբ հարցը վերաբերում է ներքնազգեստին․․․»։
Ռիհաննան կարանտինային ռեժիմում գտնվող իր երկրպագուների համար նաև հետաքրքիր մրցույթ է կազմակերպել։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել ապրանքանիշի նոր հավաքածուի ֆոտոշարքում, պետք է հրապարակեն լուսանկարներ Savage x Fenty բրենդի ներքնազգեստներով՝ կից դնելով #SavageXSummer և #contest հղումները։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի 20-ից հետո։