Նոր լուսանկարներ Քրիստինա Եղոյանի ծննդյան խնջույքից

Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը օրերս տոնել է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել նաև հայտնի ընկերները՝ Իրինա Այվազյանը և Գևորգ Մկրտչյանը, Բեն Ավետիսյանը և Դիանա Տոնոյանը, Սարգիս Ավետիսյանը, Մաշ Իսրայելյանը և շատ ուրշներ։

Քրիստինան Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել և շնորհակալություն հայտնել բոլոր շնորհավորանքների համար։ «Երեկվանից հազիվ ուշքի եկած ուզում եմ բոլորիդ մեծ շնորհակալություն հայտնել։ Փորձել եմ բոլորիդ պատասխանել, եթե կան մարդիկ, ում նամակը չեմ տեսել, կներեք, ուզում եմ այսպես հայտնել շնորհակալությունս»,- Stories-ում հրապարակված տեսանյութում ասել է երգչուհին։

Ինստագրամում նաև նոր լուսանկարներ են տարածվել Քրիստինայի 27-ամյակից։ Դրանք հրապարակել են դերասանուհու ծննդյան խնջույքի հյուրերը։