Անհասցե դերասանուհին - Showbiz.am

Անհասցե դերասանուհին

By

Դերասանուհի Ռուզան Վիթ Մեսրոպյանը, ով հայտնի է հեռուստադիտողին  «Քրմուհին», «Վոդկա լիմոն», «Խենթ հրեշտակը» «Մարիամի  վերջին  կիրակին», «Սուպեր մամա2» ֆիլմերից, վերջին տարիների ընթացքում ակտիվ հանդես էր գալիս «Նռան հատիկ» «Ժիրայր Գլենց» «Պատվի համար» հեռուստասերիալներում։
Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր համար առաքելություն դարձած կարևոր ծրագրի մասին, որը հետաձգվել է կարանտինի պատճառով:
«Մի լավ ծրագիր ունեի թատրոնի հետ կապված, ինչը երկար ժամանակ ֆինանսների պատճառով չէի կարողանում իրականացնել։ Բարեբախտաբար, ֆինանսներն արդեն կային և ապրիլից պետք է սկսեինք ներկայացման փորձերը, սակայն կորոնավիրուսը վրա հասավ, և ամեն բան կանգ առավ։
Հիմա նորից պետք է գնամ ֆինանսներ փնտրելու։ Հուսամ կկարողանամ և կստացվի ներկայացնել իմ ծրագիրը»,- ասում է դերասանուհին և հավելում,- «Վստահ եմ, որ բոլորը կսիրեն այդ ներկայացումը, որովհետև այն լինելու է հայ մարդու մասին։ Այդ ներկայացումն ինձ համար առաքելության պես բան է դարձել»։

Նշենք, որ Ռուզան Վիթ Մեսրոպյանն արդեն երկար ժամանակ է, ինչ չի ներկայանում թատրոնում։ Դերասանուհին դրա համար շատ կարևոր և հիմնավոր պատճառ ունի։

«Թատրոններն իրենց առաքելության հետևից չեն գնում։ Թատրոնը պետք է լինի արվեստագետների համար արտահայտվելու ազատ վայր։  Թատրոնի աշխատանքային ձևերը պետք է փոխվեն, այն հին հոտը, հին մտածողությունը, որն իշխում է թատրոններում պետք է վերանա։ Բացակայում է սերը, իսկ արվեստն առանց սիրո չի կարող ծառայել իր նպատակին։ Թատրոնը եկեղեցի է, որտեղ բոլորը խոնարհաբար պետք է ծառայեն թատերարվեստին։ Ես երազում եմ հեղափոխություն անել թատերական աշխարհում։ Այն, ինչ կատարվում է թատրոնում, տխրեցնում է ինձ, և գուցե դա է պատճառը, որ ես չեմ մտնում թատրոն»,- նշում է Ռուզանը։

Հեռանալով թատրոնից՝ դերասանուհին ակտիվ համագործակցում է  հեռուստառեժիսորների հետ, և երկրպագուները հաճախ են նրան տեսնում հեռուստասերիալներում։ Շատերը կարծում են, որ այսօր հայկական սերիալներն այդքան էլ չեն փայլում իրենց որակով ու պրոֆեսիոնալիզմով։ Խոսելով այն մասին, թե ինչ պետք է անել բարձրակարգ արտադրանք ստանալու և միջազգային ասպարեզ դուրս գալու համար Վիթ Մեսրոպյանը նշում է․ «Հիմա մեր երկիրը վերակառուցվում է, վերանորոգվում ու վերականգնվում է։ Այն ամենը, ինչ կատարվում է ֆիլմարվեստում, կարիք ունի պետական աջակցության։ Այսինքն՝ պետք է սահմանվեն արվեստագետների համար օգտակար օրենքներ։ Նաև պետք է տրամադրվեն միջոցներ, ու լինի այնպիսի հարթակ, որտեղ արվեստի մարդիկ կկարողանան ստեղծել լավագույնը։

Մեզ միջազգային ասպարեզ դուրս գալու և որակյալ ֆիլմեր ունենալու համար պետք է դադարել նախանձել, մեծամիտ լինել, ատել, չընդունել։ Հենց սրանք են մեզ վնաս տալիս, եթե սիրենք ու գնանք բարձրագույն, լուսավոր ճանապարհով, ապա հավատացեք ամեն բան կստացվի։ Հայ ժողովուրդն այնպիսի ուժերի է տիրապետում, որ միջազգային ասպարեզն անպատճառ կարող է գրավել, սակայն մենք պետք է անցնենք մաքրման ճանապահով։ Մինչև միջազգային ասպարեզ մտնելը դեռ շատ ու շատ գործեր ունենք անելու»։

Հեռուստասերիալներում նա հաճախ հանդես է գալիս սկսնակ դերասանների հետ, որոնց պահվածքում ու մտածելակերպում նկատում է մի շարք  բացասական կողմեր։ 

«Կան դերասաններ, ովքեր խլում են միմյանցից դերեր, շնչակտուր, ամեն կերպ փորձում են երևալ էկրաններին և այդ ամենի հետևանքով չեն հասնում ճիշտ արդյունքի։ Կարծում եմ՝ դերասանի գործը ամենապատասխանատու գործն է մարդու առաջ, և այդ աշխատանքի մեջ պետք չէ հենց այնպես խաղալ։ Մոլուցք կա լինել առաջինը։ Առաջինը պետք է լինել արած աշխատանքով, որը պետք է գա բնական միջոցներով։ Շատերը տարբեր քայլերի են դիմում իրենց ցանկացած դերը կատարելու համար։
Ես ողջունում եմ բոլոր երիտասարդ դերասաններին, ովքեր մուտք են գործում այս ոլորտ ու կարողանում են արտահայտվել, որովհետև իմ ժամանակներում ես պատերազմների միջով էի անցնում, որովհետև մեզ տրված չէին այն հնարավորությունները, որոնք տրված են այսօր երիտասարդներին։

Իմ սերունդը երկար ժամանակ մնաց այդ պատերազմի թմբիրի մեջ։ Խորհուրդ տալ չեմ սիրում, բայց մի բան եմ նկատում․ չնայած որ իրենց մի շարք հնարավորություններ են տրված՝ նրանք պետք է հիշեն, որ դերասանը պետք է լինի իսկական հոգևոր մարդ։
Դերասանն ինձ համար նույնպես բժիշկ է, բայց հոգու և մտքի բժիշկ, ով պետք է ունենա այնպիսի մաքրամաքուր գործիքներ, որոնցով կկարողանա արարել իսկական արվեստ։
Անգամ բացասական կերպարը մարմնավորելու ժամանակ նա պետք է կարողանա հանդիսատեսին տանել իր հետևից ու մի շարք բաներ փոխել մարդու մեջ դեպի լավը, դեպի բարին»,- վստահ է Ռուզանը։

Չմոռանալով խոսել կարանտինային ռեժիմի մասին՝ դերասանուհին նշում է, որ ինքնամեկուսացումն իր ընտանիքի կյանքում շատ դրական ու հետաքրքիր է անցնում։
«Ամուսինս մեզնից մեկուսացել է և իր արվեստանոցում նկարում է, իսկ ես ու աղջիկս դիտում ենք շատ հետաքրքիր ֆիլմեր»,- կիսվում է դերասանուհին և հավելում․ «Աղջկաս ծանոթացնում եմ համաշխարհային ֆիլմարվեստին, ամեն օր ֆիլմ ենք դիտում ու քննարկում։ Շատ ավելի մտերմացանք ես ու 11-ամյա աղջիկս, չնայած որ մինչ այդ էլ շատ մտերիմ էինք։ Հիմա արդեն իմ աղջկան փորձում եմ սովորեցնել բնության և կյանքի օրենքները ։ Հետաքրքիր բան հասկացա․ իմ աղջիկը, չնայած իր տարիքին, շատ հասուն է, և դա ինձ թույլ է տալիս խոսել տարբեր թեմաների մասին, նրա հետ շատ հետարքիր է, շատ հագեցած է իմ օրը։

Գուցե ես  և նա կարողանանք ապագայում ստեղծել այնպիսի ծրագիր, որը կդարձնի մեզ գործընկերներ»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

 

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի և երազանքների, անդառալիորեն կորցրած ժամանակի դառնահամ». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառմամբ անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ «Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Սիրում եմ քեզ, Հայաստան»․Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին դիմել է համաշխարհային հանրությանը

Իտալացի հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով պարբերաբար ելույթ է ունենում Երևանում, կոչով դիմել է համաշխարհային հանրությանը՝ անդրադառնալով Արցախի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել»․ Սիրուշոն հայտնել է, որ ամուսինն Արցախում է

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ, որին կից գրել է․ «Դժվարագույն շրջան...
Ավելին