Հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունն «Օրենքով շիկահերը» ֆիլմի առաջին մասից 20 տարի անց կնկարահանվի ֆիլմի երրորդ մասում, գրում է The Hollywood Reporter-ը:
Դերասանուհին նոր ֆիլմում կմարմնավորի իր հերոսուհի Էլ Վուդսին։ Ֆիլմի շարունակության մասին լուրերը շրջանառվում են արդեն մի քանի տարի․ հաղորդվում էր, որ ֆիլմը պետք է թողարկվի 2020 թվականին։
Այժմ հաստատվել է, որ ֆիլմն էկրան կբարձրանա, սակայն պրեմիերայի ամսաթվի վերաբերյալ դեռևս տեղեկություներ չեն հաղորդվում:
MGM կինոստուդիայում հաստատել են կատակերգության երրորդ մասի սցենարիստներին՝ Մինդի Քալինգին և Դենիել Գուրին։
Ֆիլմի ստեղծողներն ակնարկել են, որ ֆիլմի նոր մասը կպատմի գլխավոր հերոսուհու քաղաքական կարիերայի մասին։
Առաջին ֆիլմը, որը թողարկվել է 2001 թվականին, Ուիզերսփունին համաշխարհային համբավ է բերել։ Ֆիլմի շարունակությունը՝ «Օրենքով շիկահերը 2»-ը, հեռուստադիտողների դատին է հանձնվել երկու տարի անց։