«Աշխատում եմ հայելու մեջ շատ չնայել». Արուս Տիգրանյանը կտրուկ ոճափոխության է դիմել

Լրագրող Արուս Տիգրանյանը, ով ներկայանում է նաև որպես դերասանուհի, ոճային կտրուկ փոփոխություն է կատարել. Արուսը ցանկացել է մազերը վարդագույն ներկել, սակայն նարնջագույնին մոտ երանգ է ստացվել։

«Աշխատում եմ հայելու մեջ շատ չնայել։ Վաղուց ուզում էի մազերս վառ գույն ներկել։ Հետաքրքիր էր, նաև հիմա մոդա է գժական բաներ անելը։ Նոր ներկած ժամանակ ընդհանրապես չէի հարմարվում, երեկ նաև վառ դիմահարդարմամբ էի, քանի որ հաղորդման էի հյուր գնացել։ Այսօր արթնացել եմ առանց դիմահարդարման ու, կարծես, դուրս գալիս է,- Tert.am Life-ի հետ զրույցում նշել է Արուսն ու հավելել,- Ես ավելի վարդագույն էի պատկերացնում, բայց սա էլ է դուրս գալիս։ Առհասարակ, ես արտաքնիս վրա շատ չեմ ֆիքսվում, մտածում եմ` մազ է, կարող եմ նորից ներկել»։

Նրա խոսքով` հիմնականում դրական արձագանքներ է ստացել, միայն մայրիկի համար է փոփոխությունը տարօրինակ եղել։