Ինչպե՞ս է անցկացնում իր կարանտինը Դեմի Ռոուզը

Հայտնի մոդել Դեմի Ռոուզն իր ինստագրամյան էջում հրապարակում էր արել նշելով, որ կարանտինային ռեժիմն ամենից շատ վատ ազդեցություն է ունեցել հենց իր վրա, քանզի նրա կյանքն անճանաչելիորեն փոխվել է։ Եթե նախկինում գեղեցկուհին տարվա ընթացքում լինում էր 20-25 երկրներում, ապա հիմա նա արդեն մի քանի ամիս է ինչ փակված է Մալիբուում գտնվող իր ամառանոցում։
Օրեր առաջ մոդելը նշել էր՝ ամենից շատ տխրում է, որ չի կարող իր երկրպագուներին ուրախացնել նոր ֆոտոշարքերով։ Սակայն Դեմին այդ իրավիճակից ելք է գտել․ գեղեցկուհին արդեն մի քանի օր է գայթակղիչ ու սեքսուալ լուսանկարներ է հրապարակում, ապացուցելով ինստագրամյան հետևորդներին, որ լավ լուսանկարներ կարելի է ստանալ անգամ սմարթֆոնի օգնությամբ։

Ավելի վաղ «Բրիտանական Քիմ Քարդաշյան»-ը երկրպագուներին ցույց էր տվել՝ ինչպես է պատրաստվում պայքարել կորոնավիրուսի դեմ։
Աստղն ինստագրամյան իր էջում անկեղծ լուսանկար էր հրապարակել, որում հանրությանը ներկայացել էր վառ կարմիր գույնի, լատեքսային հագուստով։
«Այնքան եմ երազում սուպերհերոս լինել՝ այդ կորոնավիրուսին մի լավ դաս տալու համար»,- գայթակղիչ լուսանկարը մակագրել էր Ռոուզը։