Լիլի Ռեյնհարթի և Քոուլ Սփրոուսի ընկերը հաստատել է զույգի բաժանության մասին լուրերը

27-ամյա Քոուլ Սփրոուսի և 23-ամյա Լիլի Ռեյնհարթի հարաբերություններում առկա խնդիրների մասին լուրերն արդեն վաղուց էին տարածվել, և, կարծես թե, հաստատվում են այդ ենթադրությունները: Դերասանները, ովքեր միասին նկարահանվել են Riverdale հեռուստասերիալում, խուսափում են հարցի ուղղակի պատասխաններից, բայց նրանց հեռուստատեսային նախագծի գործընկեր 50-ամյա Սքիթ Ուլրիխը նրանց անվանել է նախկին զույգ:

Շփվելով երկրպագուների հետ Ինստագրամում ՝ նա պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Լիլին և Քոուլը իր համար հաճելի զույգ են:
«Իմ կարծիքով, նրանք շատ գեղեցիկ զույգ էին: Նրանք երկուսն էլ հիանալի մարդիկ են»,- ասել է նա՝ ընդգծելով «էին» բառը:

Իհարկե, սա դերասանների բաժանման ուղիղ հաստատումը չէ, բայց նրանց ուշադիր երկրպագուները կռահել էին, որ ապրիլից ի վեր Քոուլը և Լիլին այլևս միասին չեն: Միևնույն ժամանակ, համացանցում հայտնվել էին այնպիսի տեղեկություններ, որ Սփրոուսը հանդիպում է 18-ամյա Քայա Գերբերի հետ։