«5-10 տարի անց կցանկանամ գտած լինել այն միակին»․Ժաննա Վելիցյանը՝ իր 26-ամյակի մանրամասների և երազանքի մասին - showbiz.am

«5-10 տարի անց կցանկանամ գտած լինել այն միակին»․Ժաննա Վելիցյանը՝ իր 26-ամյակի մանրամասների և երազանքի մասին

By

Արտակարգ դրության հետևանքով շատերն իրենց ծննդյան տոները նշում են միայնակ՝ առանց տոնական տրամադրության ու առանց հյուրերի։ Սակայն դերասանուհի Ժաննա Վելիցյանի ծննդյան օրն այդպես չի անցել։ Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանուհին պատմում է, որ ընկերները խախտել են կարանտինային ռեժիմը՝ գեղեցկուհուն հաճելի անակնկալ մատուցելու ու դրական լիցքեր հաղորդելու համար։

«Երեկոյան շատ հոգնած էի, պատրաստվում էի գնալ քնելու, մեկ էլ ընկերներս եկան։ Ինձ համար դա անսպասելի էր, քանի որ նախորդ տարիներին չէին եկել, կեսգիշերին միշտ ընտանիքիս հետ էի նշել ծնունդս»,-հիշում է Ժաննա Վելիցյանը՝ հավելելով, որ միշտ ակտիվ է տոնել իր ծննդյան տոները, սակայն այս տարի ցանկություն ուներ միայնակ մնալու, այն էլ չստացվեց։

Իհարկե, շնորհավորանքների հետ մեկտեղ դերասանուհին ստացել է բազմաթիվ նվերներ, սակայն առանձնացնել դրանցից մեկը՝ նա դժվարանում է։
«Լավ ու հետաքրքիր նվերներ շատ եմ ստացել, բայց չեմ մտաբերում՝ որն է ամենից շատ ինձ դուր եկել։ Չեմ սիրում, երբ մարդիկ նվեր են առնում ուղղակի առնելու համար, որովհետև վստահ եմ, որ չեմ հավանելու։ Իմ կարծիքով նվերը պետք է լինի մտածված ու մարդուն համապատասխան»,-ասում է նա։

Խոսելով այն մասին, թե ինչ կցանկանա Ժաննան ինքն իրեն մաղթել, դերասանուհին ասաց․ «Ավելի շատ հավատ սեփական ուժերի նկատմամբ»։

Վելիցյանը նաև նկատում է, որ տարիքի հետ բավականին շատ բան է փոխվել իր մեջ։
«Մարդկանց մասին առաջին հայացքից կարծիք կազմելու սովորությանս վերջ եմ տվել, որովհետև միշտ սխալվում եմ, չգիտես, թե ինչու։ Մարդկանց վրա տեղին ու անտեղի մունաթ այլևս չեմ գալիս, իսկ ամենամեծ ձեռքբերումս՝ ունեցածս գնահատելու և շնորհակալ լինելու կարողությունն է»,-ասում է նա։

Ժաննան նշում է, որ այսքան տարիների ընթացքում իր ամենաստացված ծննդյան խնջույքը եղել է 2019 թվականին․ «Ամենայուրահատուկ ծնունդս 25-ամյակս էր, որովհետև նշեցի այնպես, ինչպես ծրագրել էի»։
Պատմելով իր երազանքի մասին ու թե ինչպիսին է իրեն պատկերացնում 5-10 տարի հետո, Ժաննան ժպիտով ասում է․ «5-10 տարի անց կցանկանամ լինել նույնքան կյանքով լի, որքան այսօր եմ, նույնքան նպատակասլաց, որքան հիմա եմ, գուցե ավելի շատ։ 5-10 տարի անց կցանկանամ գտած լինել այն միակին»։
Դերասանուհին նաև մեզ հետ կիսվում է՝ խոտովանելով, թե ինչպիսին պետք է լինի տղամարդը, որպեսզի կարողանա գրավել իր սիրտը․ «Շատ եմ գնահատում բարի տղամարդկանց։ Հումորի զգացումն ու ինձ շատ սիրելը պարտադիր պայմաններ են։ Սակայն ինձ վանում են փնթի, ինքնասիրահարված, շատախոս տղամարդիկ»։

Լուսանկարները՝ Միլեն Մանուկյանի
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

 

 

 

 

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Աստղերի փոխարեն հասարակ մարդիկ. Vogue-ի հուլիսյան համարի շապիկին հայտնվել են համավարակի ժամանակ առաջնագծում աշխատող մարդիկ (լուսանկարներ)

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ առաջնագծում աշխատող մարդկանց նշանավորելու համար ամերիկյան Vogue ամսագրի բրիտանական մասնաճյուղի հուլիսյան համարի շապիկը զարդարել են երեք...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Ռասիզմը մեր համավարակն է, որի պատվաստանյութը 400 տարվա ընթացքում դեռ չենք գտել»․ Ջորջ Քլունի

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը նվիրված էսսեում կոչ է արել ԱՄՆ-ում իրավապահ մարմինների, քրեական արդարադատության...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

1 մլն ռուբլի. Օլգա Բուզովայի հայազգի փեսացուն սոցցանցերում պարծեցել է թանկարժեք գնումներով (լուսանկարներ)

Երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովայի փեսացուն՝ բլոգեր Դավիթ Մանուկյանը, հունիսի 1-ին՝ Մոսկվայում ոչ մթերային խանութների վերաբացման առաջին օրը, ինստագրամյան իր էջի...
Ավելին