«Սպիտակ թռչուն էի ես, պարում էի ծովերի վրա»․ Հռիփսիմե Սարգսյանի ոճային ու համարձակ ֆոտոշարքը

Հռիփսիմե Սարգսյանն իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակել է նոր ֆոտոշարք։ Դերասանուհին ներկայացել է համարձակ ու ոճային կերպարով։

Հրապարակմանը կից Հռիփսիմեն գրել է հեղինակային տողեր․ «Սպիտակ թռչուն էի ես, պարում էի ծովերի վրա, մեկը կոպիտ ճանկերով կտրեց կոկորդս, որ երգող չլինի անվախության մասին, և փետուրներս քամիները սևացրին, մի ծաղրասեր աչք հրացանին հենված լավ զվարճանում էր անկումիս նայելով: Հիմա այս աշխարհում թեևերս ցավեցնում են քայլելիս: Ես ծաղիկ էի կաթնային, մանկան ու գարնան հոտով, անդեմ մեկը իր չսիրո համար, հորանջելով պոկում էր թերթերս, ջրի լուսեղեն փոշին հետս անապատ չեկավ: Հիմա էլ աշխարհում այս գեղաբույր իմ լեզուն չեն հասկանում»։