«Զրո վերաբերմունքը մեր պարկեշտությանն ու նվիրվածությանը ամենալավ վարձավճարը չէր»․ Միքայել Ոսկանյանը՝ արտակարգ իրավիճակում մշակույթի գործիչների խնդիրներին չանդրադառնալու մասին - showbiz.am

«Զրո վերաբերմունքը մեր պարկեշտությանն ու նվիրվածությանը ամենալավ վարձավճարը չէր»․ Միքայել Ոսկանյանը՝ արտակարգ իրավիճակում մշակույթի գործիչների խնդիրներին չանդրադառնալու մասին

By

Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը հեղինակել է 100-ից ավելի երգեր, 70 գործիքային ստեղծագործություններ, մի շարք երաժշտական նախագծեր. «Colors of Music», «Միքայել Ոսկանյան և ընկերներ», «Voices of Peace» և այլն:
Երաժիշտը Ֆեյսբուքի իր էջում որոշել է բարձրաձայնել արտակարգ իրավիճակում մշակույթի գործիչների խնդիրներին չանդրադառնալու հարցը։
Նա նշել է, որ երեք ամսվա ընթացքում կառավարության հակաճգնաժամային քննարկումներում գեթ մեկ ակնարկ չի եղել մշակույթի և արվեստի անկախ գործիչների մասին ու անտեսված է մնացել մի ամբողջ սեկտոր։

«Իմ (մեր) եկամտի 95%-ը գոյանում է կենդանի ելույթներից, հյուրախաղերից և տարբեր մշակութային նախագծերից, որոնք մարտի 12-ից մինչ այսօր ամբողջությամբ կանգ են առել և փաստացի հայտնվել եմ (ենք) փակուղում, որից դուրս գալու ելքեր դեռ չենք գտնում։
Ինչպես հասկացա, պետության համար մշակույթը սահմանափակվում է միայն պետության ենթակայության տակ գտնվող կոլեկտիվներով՝ մոռանալով, որ շատ-շատ դեպքերում մենք ենք ազգի մշակույթը ներկայացնում և ձևավորում։ Ու ԶՐՈ վերաբերմունքը մեր պարկեշտությանն ու նվիրվածությանը ամենալավ վարձավճարը չէր, տիկնայք և պարոնայք»,- նշվում է արտիստի ֆեսբուքյան հրապարակման մեջ։

Միքայելի հետ համակարծիք է եղել նաև հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին, ով հրապարակման մեկնաբանություններում գրել է․ «Ազատ, ինքնակազմակերպվող արվեստագետի մասին օրենքի անհրաժեշտության մասին ես հրապարակավ բարձրաձայնում եմ վերջին 15 տարիների ընթացքում։ Անկեղծորեն, ինձ թվում էր մեկ-մեկ, որ միայն ես եմ մտահոգված այս խնդրով… Ուրախ եմ, որ բարձրաձայնեցիր քո մասնավոր խնդիրն ու տեսանկյունը, որը վկայում է համընդհանուր խայտառակ իրավիճակի մասին այս ոլորտում։ Ազատ արվեստագետը մեր երկրում, ըստ պետական դրվածքի, «գոյություն չունի», քանի որ մեր քաղաքացիական կարգավիճակը ոչ մի օրենք չի նկարագրում… արդեն 30 տարի և առկա կառավարությունը շարունակում է այդ քաղաքականությունը։ Ցավով եմ փաստում դա, բայց միայն «Ազատ և ինքնազբաղ արվեստագետի մասին օրենքը» կտա այս լրջագույն խնդրին լուծում»։
Մեկնաբանությունների բաժնում իր կարծիքն է հայտնել նաև Էվա Ոսկանյանը, ով իրենց ձայնը լսելի դարձնելու համար համախմբվելու կոչ է արել գործընկներներին։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Նավաստի աղջիկը»․ Լուսինե Թովմասյանի ինքնատիպ և հետաքրքիր լուծումներով նոր ֆոտոշարքը

Հաղորդավարուհի, մոդել, դերասանուհի Լուսինե Թովմասյանը նոր, հետաքրքիր ֆոտոշարք է ներկայացրել։ Նոր կադրերը տեղ են գտել դերասանուհու ինստագրամյան էջում։ Լուսանկարներում...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Կարմիր շրթներկ և աքսեսուարներ․ Մադոննա Հարությունյանի վառ և գրավիչ լուսանկարները

Ոճաբան Մադոննա Հարությունյանը թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով չափազան վառ և գայթակղիչ լուսանկարներ։ Հրապարակված կադրերում Մադոննան ընդգծված շպարով...
Ավելին