Ալեքսանդր Օվեչկինն ու Անաստասիա Շուբսկայան ծնողներ են դարձել․ հայտնի է փոքրիկի սեռը

26-ամյա մոդել Անաստասիա Շուբսկայան երկրպագուների հետ կիսվել է բարի լուրով։ Նա երկրորդ անգամ մայր է դարձել: 34-ամյա հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի կինը նկար է հրապարակել նորածին որդու հետ:

«05/27/2020 ծնվել է մեր որդին ՝ Իլյա Ալեքսանդրովիչ Օվեչկինը: 55 սմ հասակով և 3 800 գրամ քաշով: Մենք ամենաերջանիկն ենք»,- ընտանեկան լուսանկարին կից գրել է Անաստասիան: Հիշեցնենք, որ Իլյան հոկեյիստի ու մոդելի երկրորդ զավակն է։